Կարևոր իրադարձություններ

Կառավարությունում քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

09 Հոկտեմբեր, 2018 12:08
Կառավարությունում քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահիճում տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկումը, որը վարում էր վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։ 

Նա տեղեկացրեց, որ ԸՕ նախագծով նախատեսվում է, որ խորհրդարանը նվազագույնը 4 քաղաքական ուժից է ձևավորվելու նախկին 3-ի փոխարեն։ Նախագիծը առաջիկայում հավանության կարժանանա գործադիր մարմնի կողմից, և կուղարկվի Ազգային ժողով։ 

«Հիմնական փոփոխությունները վերաբերում են խաղի կանոններին։ Ընտրություններն անցկացվելու են համամասնական կարգով, ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է։ Բոլոր կուսակցությունները հունիսին պատրաստվում էին այս ընտրակարգով ընտրություններին գնալուն, կարծում եմ՝ խնդիրներ չեն լինի»,- ասաց նա։

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ կուսակցությունների և դաշինքների համար 1 տոկոսով իջեցվելու են անցողիկ շեմերը՝ նախկին 5 և 7 տոկոսների փոխարեն՝ դառնալով 4 և 6 տոկոս։

 

 

Լրահոս

Դիտել ավելին