Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

Վայոց Ձորի մարզի դատախազությունն ամփոփել է կոռուպցիոն հանցագորությունների դեմ քրեաիրավական պայքարի աննախադեպ արդյունքները

09 Հոկտեմբեր, 2018 11:13
Վայոց Ձորի մարզի դատախազությունն ամփոփել է կոռուպցիոն հանցագորությունների դեմ քրեաիրավական պայքարի աննախադեպ արդյունքները

Վայոց ձորի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները:

 

Վայոց ձորի մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի  հանցագործությունների դեպքերի վերաբերյալ  մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից հարուցվել է  թվով 17 քրեական գործ, որը 2017 թվականի նույն ժամանակվա ցուցանիշից  ավելի է 14-ով կամ գրեթե 6 անգամ: Եվս 2 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից:

 

Նշված քրեական գործերով 5 անձի նկատմամբ /համայնքի ղեկավար, մարզպետարանի վարչության  պետ,  դպրոցի  նախկին տնօրեն,   հաշվապահ, ՓԲԸ  նյութական պատասխանատու անձ/ հարուցվել է քրեական հետապնդում, և նրանց բոլորին առաջադրվել են մեղադրանքներ:

 

2018 թվականի 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դատարանում քննված 2 քրեական գործով դատապարտվել է 4 անձ /համայնքի 1 նախկին ղեկավար,  «Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի 2  նախկին տնօրեններն ու հաշվապահը/:

 

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործեր, արձանագրվել են հիմնականում կրթության, տրանսպորտի, սոցիալական ապահովության  և տեղական ինքնակառավարման ոլորտներում:

 

Ընդհանուր առմամբ 2018 թվականի 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի  հանցագործություններով ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 1.902.000 ՀՀ դրամ գումար, ևս 3.482.000 ՀՀ դրամ  գումար վերականգնվել է համայնքային բյուջե: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի  նույն ժամանակահատվածում  ՀՀ պետական բյուջե էր վերականգնվել ընդամենը 78.380 ՀՀ դրամ, իսկ համայնքային բյուջե` 1.050.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն կատարելիս քաղաքացիների կողմից կատարված վճարումները հափշտակելու դեպքի վերաբերյալ  քննվող քրեական գործով «Մ...» ԲԲԸ տնօրենի կողմից  պատրաստակամություն է հայտնվել պետությանը պատճառված վնասից հատուցել  10.000.000 ՀՀ դրամը:

 

Վերոգրյալից բացի, պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով Վայոց ձորի մարզի դատախազության դատախազների կողմից տարբեր բնագավառներում կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով  տրվել են թվով 8 նախազգուշացումներ` ՀՀ պետական բյուջե վերականգնելով իրավախախտումների հետևանքով պետությանը պատճառված 2.818.000 ՀՀ դրամի վնասը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին