Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    550,5
    558,5

  • RUB

    7,2
    7,45

Կարևոր իրադարձություններ

 

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է «Մարտի 1-ի» գործով․ «Հրապարակ»

09 Հոկտեմբեր, 2018 10:51
 Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է «Մարտի 1-ի» գործով․ «Հրապարակ»

Հրապարակ թերթը գրում է․ «Կիրակի մի նոր քրեական բոթ տարածվեց, որը պաշտոնա­կան հաստատում ստացավ միայն երկուշաբթի՝ Հատուկ քննչա­կան ծառայությունը ձերբակալել է գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին: 

Արդեն երկու օր է՝ ՀՔԾ-ն հրաժարվում է որևէ տե­ղեկություն հայտնել հանրությանն այն մասին, թե ինչ հանցանքի մեջ են կասկածում գործարարին: «Մենք անհրաժեշտ չենք համարում հրա­պարակորեն հայտնել, թե ինչու է նա ձերբակալված»,- պատասխանեց ՀՔԾ մամուլի խոսնակը, իսկ գլխա­վոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ընդամենը ավելաց­րեց. «Եթե նախաքննական մարմինը նպատակահարմար չի գտնում, մենք չենք կարող տեղեկություն տալ»: 

Այսպիսով, կարելի է ասել, որ իրավապահներն առևանգել են հայտնի գործարարին՝ առանց ջանալու գոնե մոտավորապես իրազեկել հանրու­թյանը, թե ինչ է նրան մեղսագրվում:

 

Կամ էլ, ինչպես հաճախ պատահում է գործնականում, մի թել են գտել, թելից քաշում են, որ տեսնեն, թե ինչ հանցակազմ դուրս կգա, որ ըստ այդմ էլ մեղադրանք առաջադրեն ու նոր ներկայացնեն հանրությանը: Հասկանալի է, որ այս պրակտիկան իրավունքի հետ կապ չունի, բայց այն Սերժ Սարգսյանի ժամանակներից չի փոխվել: 

Եվ այսպես, մեր տեղեկությունները՝ ոչ պաշտոնական, սակայն հաս­տատված, հետևյալն են. Սամվել Մայրապետյանին կիրակի՝ հոկտեմ­բերի 7-ին, ձերբակալել են «Մարտի 1-ի» գործի շրջանակներում: Նրա դեմ ցուցմունք է տվել մեկ այլ հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որը ևս հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում: Քննու­թյան առարկան Մայրապետյանի և Սիլվա Համբարձումյանի միջև կա­տարված գումարային փոխանցումն է: Փոխանցողը եղել է Սամվել Մայրապետյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին