Կարևոր իրադարձություններ

Յուվեցի Կարոյի սպանության նոր մանրամասներ են ի հայտ եկել

08 Հոկտեմբեր, 2018 23:49
Յուվեցի Կարոյի սպանության նոր մանրամասներ են ի հայտ եկել

ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո), ապա նախնական վարկածով՝ ինքնասպան եղածՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) դեպքի առթիվ նոր մանրամասներ են ի հայտ եկել:

Սպանությունը տեղի է ունեցել «Այգի» հացատանը՝ ժամը 22:00-ի սահմաններում: Նշված վայրում հանդիպելիս են եղել Հարություն Ղարագյոզյանը, Կարո Կարապետյանը, նրա թիկնապահ համարվող 57-ամյա Սարգիս Ավագյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Բանն այն է, որ Կարամելի Հարութն ու Յուվեցի Կարոն տեւական ժամանակ է՝ գույքային տարաձայնություն են ունեցել եւ այդ օրը հանդիպել էին՝ այդ թեմայի վերաբերյալ զրուցելու: Հանդիպումը, սակայն, վերածել էր վիճաբանության, ապա սպանության: Ըստ նախնական վարկածի՝ Հարություն Ղարագյոզյանը իր մոտ եղած «Բերտտա» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել Կարո Կարապետյանի ուղղությամբ, ապա նաեւ նրա թիկնապահ համարվող Սարգիս Ավագյանի: Կարապետյանը 4 հրազենային վնասվածք է ստացել, մեկը՝ ձախ կրծքավանդակի, մյուսները՝ ձախ թիկունքի, պարանոցի հատվածներում: Ստացած հրազենային վնավածքներից Կարապետյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Իսկ նրա թիկնապահ Սարգիս Ավագյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունը որպես սպանությունը կատարողի որոնում էր Կարամելի Հարութին, սակայն նրան հայտանաբերեցին սպանության հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Զովունիի արտադրամասերից մեկի շենքի 2-րդ հարկում՝ մահացած: Նրա դին հայտանաբերվել էր քունքի շրջանում հրազենային վնասվածքով, իսկ ձեռքին՝ ատրճանակ: Ըստ նախնական վարկածի՝ Ղարագյոզյանը սպանությունից հետո ինքնասպան է եղել:

Հարություն Ղարագյոզյանն ու Կարո Կարապետյանը հոկտեմբերի 6-ին հանդիպելիս են եղել երկրորդ անգամ: Առաջին անգամ հանդիպել են կրկին գույքային վեճի հետ կապված զրուցելու, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել: Ապա գիշերը կրկին հանդիպում են կազմակերպել «Այգի» հացատանը: Նրանք զանգահարել են ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին եւ խնդրել՝ իրենց զրույցին ներկա լինել: Մանուկյանն այդպես էլ արել է ու ժամանել «դեպքի վայր»: Ըստ նախնական տեղեկության՝ զրույցը վերածվել է վիճաբանության, ինչի ժամանակ էլ Կարո Կարապետյանը հայհոյել է Հարություն Ղարագյոզյանին, նա էլ զայրացել է եւ հանելով ատրճանակը՝ կրակոցներ արձակել Կարապետյանի ուղղությամբ: Ինչից հետո Աբրահամ Մանուկյանը ահազանգել է ոստիկանություն, իսկ Հարություն Ղարագյոզյանը լքել դեպքի վայրը: Ղարագյոզյանն այդ օրը հանդիպել է ընկերների հետ եւ ասել, որ «նրա պատճառով չի գնալու նստի»: Ապա Ղարագյոզյանը գնացել է ընկերոջ արտադրամաս, որտեղ էլ ըստ վարկածի՝ տեղի է ունեցել ինքնասպանությունը. դեռ հայտնի չէ, թե ե՞րբ է Ղարագյոզյանը կրակել իր վրա, դեպքի օրը՞, թե՝ հաջորդ օրը առավոտյան. նրա դին իրավապահները հայտնաբերել են հոկտեմբերի 7-ի կեսօրին՝ 12:00-ի սահմաններում: Ղարագյոզյանի երկու զենքերն էլ օրինական են եղել. դեպքի վայրում հայտնաբերված «Բերետտա» ատրճանակը նրան նվիրած է եղել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մանուկյանը: Մյուս ատրճանակը, որը հայտնաբերվել է արտադրամասում, Ղարագյոզյանին տրվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին