Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի կրկին հետ է վերադարձվել

08 Հոկտեմբեր, 2018 23:24
Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի կրկին հետ է վերադարձվել

Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հետ է վերադարձվել: Նման որոշում է կայացրել դատավոր Հայարփի Զարգարյանը: Հայցադիմումը վերադարձվել է դրանում թույլ տրված խախտումները վերացնելու եւ եռoրյա ժամկետում դատարան կրկին ներկայացնելու պատճառով:

Տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը:

Քոչարյանը դիմել է դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաեւ Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Ուժային կառույցի ղեկավարների զրույցը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին:

Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին