Կարևոր իրադարձություններ

Ուզում եք 500 դրամ մթերեք, գնացեք մթերեք և մեր անվան հետ մի խաղացեք

08 Հոկտեմբեր, 2018 20:02
 Ուզում եք 500 դրամ մթերեք, գնացեք մթերեք և մեր անվան հետ մի խաղացեք

Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի խաղողագործները դուրս են եկել բողոքի ցույցի։ Նրանք բողոքում են խաղողի մթերման ցածր գնից։ Բնակիչների պնդմամբ ողջ ձմեռ գրեթե բոլոր մթերողները, զանգել են խաղողագործներին և 1 կգ-ի համար առաջարկել առնվազն 350 դրամ: Բնակիչների կարծիքով, վերջին 15-20 օրվա Արմենիա Վայն ընկերության գնային քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ արդեն 1կգ –ի համար առաջարկվում է 250 դրամ:

Խնդրի վերաբերյալ Shabat.am լրատվականը կապ հաստատեց Արմենիա Վայն ընկերության համասեփականատեր Վահագն Մկրտչյանի հետ, որը նշեց, որ իրենք ոչ մի խնդիր չունեն իրենց գործընկերների հետ. «Աղավնաձոր գյուղում մենք ունենք 48 տնտեսությունների հետ, 7 տարի ժամկետով կնքված պայմանագիր, ըստ որի՝  խաղողի մթերման նվազագույն գինը 210 դրամ է: Մենք այս տարի սահմանել ենք 265 դրամ: Մեզ հետ աշխատող գյուղացիական տնտեսությունները որևէ խնդիր չունեն, խնդիր կա այն մարդկանց հետ, որոնք պայմանագիր չունեն, և նրանք ասում են, եթե մեր գյուղացիներից խաղող տարաք մենք այդ ավտոները շուռ ենք տալու: Այսօր նրանք խոչընդոտում են մեր մթերման իրականացմանը»:

Ըստ Վահագն Մկրտչյանի՝ այն ժամանակ, երբ պայմանագրեր են կնքել,  գյուղացիները չեն եկել,  իրենց  կոչերին չեն արձագանքել, հիմա ունեն խնդիր և խոչընդոտում են իրենց աշխատանքը. «Նրանք դժգոհում են, որ անցած տարի մթերման գինը 300 դրամ է եղել, այս տարի ինչու՞ է 265 դրամ:Քանի որ անցած տարի ընդամենը 900 տոննա խաղող է ստացվել, բնականաբար պահանջարկը շատ էր, գինը բարձրացավ: Այս տարի խաղողի բերքը մինչև 3000 տոննա է, դեռ ավելին: Բնականաբար գինը իջել է, քանի որ կա ավելի շատ քանակ, քան պահանջարկը»:

Վահագն Մկրտչանը նշեց, որ հիմա  ունի այլ մտավախություն, որ գյուղի ներսում տարաձայնություններ չառաջանան. «Դուք փոքր տնտեսություններ եք մեզ և մեր գործընկերների հետ կապ չունեք, ուզում եք օրինակ  500 դրամ մթերեք, գնացեք մթերեք և մեր անվան հետ մի խաղացեք»,-նշեց Վահագն Մկրտչյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին