Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևակերպում կլինի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի փաստաթղթում

08 Հոկտեմբեր, 2018 17:29
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևակերպում կլինի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի փաստաթղթում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո  Ֆրանկոֆոնյայի գագաթաժողովի անցկացումը վկայում է մեր պետության կարողությունների մասին։

«Անկախ ներքաղաքական զարգացումներից, անմիջապես դրսևորվեց քաղաքական կամք՝ լավագույնս  ապահովելու  Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը»,-ասաց ԱԳ նախարարը։

Նախարարը նաև հավելեց.

«Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի ավարտին կընդունվի 6 բանաձև, որոնցից մեկը վերաբերվում է քաղաքական հարցերին ու այնտեղ կլինի Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևակերպում»,-այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կարևորեց նաև Հայաստանի ու Աֆրիկյան երկրների հետ համագործակցության զարգացման առումով, որը հնարավորություն է մեզ ավելի ճանաչելի դարձնել Աֆրիկյան երկրներում, ուսումնասիրել հնարավորությունները, որով մեր տնտեսությունը կարող կարող է մուտք գործել այդ շուկարները և նաև հրապուրել նրանց տնտեսությանը մեր շուկայի հանդեպ։

 

Լրահոս

Դիտել ավելին