Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ է հենց Հայաստանում անցկացվելու ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումը

08 Հոկտեմբեր, 2018 15:02
 Ինչու՞ է հենց Հայաստանում անցկացվելու ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումը

 « Այսօր աշխարհի 100-110 երկրում բավականին հանդուրժողականությամբ են վերաբերում համասեռամոլներին, դրանց թվում է նաև ՀՀ-ն»։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Նա մեջբերեց վիճակագրական տվյալներ, ըստ որի, շուրջ 90 երկիր միասեռ ամուսնությունները համարում է քրեական հետապնդման ենթակա հանցագործություն, իսկ ահա օրինակ ԱՄՆ –ում մարդկանց մոտ 5 տոկոսը ունի սեռակողմնորոշման շեղում։

Ադիբեկյան անհնարին չի համարում ՀՀ-ում միասեռական ամուսնության բացառումը։ Նա հիշեցրեց, որ 80 երկիր չի օրինականացնում միասեռ ամուսնությունները։

«Մենք կարող ենք տարբերակներ գտնել այն չընդունելու համար»։


Հոգեբան Սամվել Խուդոյան էլ անդրադառնալով Երևանում անցկացվելիք ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումին՝ կարծում է, որ այս ոլորտում ահռելի ֆինանսավորում կա՝ շքերթները և այլն, ինչն, ըստ նրա՝ շատ ավելի վերին ուժերի գործ է։

« Որևէ մեկի ինտիմ կյանքին ոչ մեկը չի կարող խառնվել, բայց չի կարելի պրոպագանդել քո տեսակը։ Ինչպես նաև այդ պառադների  մասնակիցները դառնում են թիրախ՝ որոշ կազմակերպությունների փողի համար, ինչո՞ւ եք վտանգում այդ մարդկանց ինչ-որ մեկի գումարի համար։ Ապրեք ինչպես ցանկանում եք, միայն  թե մի գովազդեք, քանի որ ՀՀ-ում դա կարող է ողբերգական ավարտ ունենալ, ինչը հասկանում են ՀՀ-ում գործող ՀԿ-ները, բայց իրենց գումարի համար վտանգում են մարդկանց»,- նշեց նա։

Հոգեբանը համակարծիք չէ այն տեսակետ հետ, որ համասեռամոլությունը միայն  կենսաբանական հարց է։ Նրա խոսքով՝ կա հոգեբանական օրենք՝ ներքին պայմանները և արտաքին ներգործությունները միասին վերցրած են մարդուն դարձնում այն, ինչն ինքը կա։


Մասնագետների համոզմամբ Հայսատանում այս առումով խնդիր կա նաև այն տեսանկյունից, որ հայ ծնողներ երեխայի ամեն հարցով զբաղվում են, բացի սեռական դաստիարակությունից։

Ինչ վերաբերում հարցին, թե ինչու է հենց ՀՀ-ում անցկացվում ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորում և ինչու է կիրառվում քրիստոնյա բառը, Ահարոն Ադիբեկյանը պատասխաանեց․ «Հռոմի պապը մերժում է համասեռամոլությունը, ամուսնությունը, իսկ ՀՀ-ն առաջին քրիստոնա երկիրն է, որին Հռոմի Պապը յուրահատուկ տեղ է տալիս։ Միգուցե այստեղ տարածելով ու այստեղից հանդուրժողականություն ստանալով՝ փորձում են ազդել Հռոմի Պապի դիրքորոշման վրա»։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին