Կարևոր իրադարձություններ

Մարալիկում իրավիճակը պայթյունավտանգ է․ շարունակվում են բողոքի ակցիաները

08 Հոկտեմբեր, 2018 14:16
Մարալիկում իրավիճակը պայթյունավտանգ է․ շարունակվում են բողոքի ակցիաները

Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի բնակիչները կրկին բողոքի ցույց են անում՝ պահանջելով համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Մարալիկցիներն արդեն 1,5 ամիս է տարբեր միջոցներով (նստացույց, ավտոերթ, քայլերթ) պարբերաբար բողոքի իրենց ձայնն են բարձրացնում։ Այս անգամ փակելով համայնքապետարանի մուտքը ՝ հարակադիր պարապուրդի են մատնվել շենքում տեղակայված տարբեր ծառայություններ՝ ՔԿԱԳ տարածքային բաժինը, սոցիալական ծառայությունը, նոտարական գրասենյակը:

Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը դիմել էր ոստիկանությանը՝ օրենքով սահմանված կարգով ՏԻՄ մարմնի աշխատանքը վերականգնելու պահանջով: Սակայն իրավիճակի փոփոխություն այդպես էլ չկա:

Մարալիկի դպրոցներում այսօր դասադուլ է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին