Կարևոր իրադարձություններ

Ինչի՞ շուրջ են վիճել Յուվեցի Կարոն ու Կարամելի Հարութը. ՔԿ-ի մեկնաբանությունը

08 Հոկտեմբեր, 2018 13:49
Ինչի՞ շուրջ են վիճել Յուվեցի Կարոն ու Կարամելի Հարութը. ՔԿ-ի մեկնաբանությունը

Այսօր Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտնել է, որ ԱԺ նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի միջև նախնական վարկածով եղել է գույքային վեճ:

 Հարցին, թե Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության վարկածը հաստատվե՞լ է, նա պատասխանել է,  որ մահվան ելքով յուրաքանչյուր գործով միշտ առաջ է քաշվում և միաժամանակ ստուգվում է վեց վարկած: Ինքնասապանությունը վարկածներից մեկն է:

«Քննության նախնական վարկածը գույքային հարցերի հետ կապված վիճաբանությունն էր:
Ականատես եղել է, ով արդեն  հարցաքննվել է: Քննությունը կզարգանա, առավել մանրամասն կհայտնենք, այսօր չենք կարող ավելին հայտնել, քան հարությունն արդեն գիտի»,- նշել է նա:

Արդյոք նախաքննական մարմնին չի՞ մտահոգում այն փաստը, որ Հայաստանում մի իրավիճակ է, երբ պարգևատրված զենքերով մարդ են սպանում կամ ինքնասպան են լինում, Քննչական կոմիտեի նախագահը պատասխանել է, որ կարծում է՝ որևէ անձ հենց այնպես չի պարգևատրվում, ինչ-որ ձեռքբերումների համար են պարգևատրվել:

«Բայց խնդիրը դրանում չէ, այն է, որ եթե կա հանցավոր մտադրություն, կա սպանության դիտավորություն, մտադրություն, յուրաքանչյուր զենքով էլ, քարով էլ կարելի է այդ մտադրությունն իրագործել: Ինձ հայտնի չէ մի փաստ, որ հենց այնպես ինչ-որ անձ պարգևատրվի զենքով: Բայց եթե մի անձ ունի մտադրություն մյուսին սպանելու, կարող է քարով էլ սպանել, կենցաղային առարկայով էլ»,- նշել Գրիգորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին