Կարևոր իրադարձություններ

Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանում է ՀՀԿ-ի դիրքորոշումը ԱԺ ընտրությունների վերաբերյալ

08 Հոկտեմբեր, 2018 12:44
Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանում է ՀՀԿ-ի դիրքորոշումը ԱԺ ընտրությունների վերաբերյալ

Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ ԱԺ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հետ կապված որևէ բանակցություն կամ որոշում չենք կայացրել:

«Նորմալ բանակցային պրոցեսում բոլոր ուժերի հետ համաձայնության գալու պայմաններում, եթե տրվի ժամանակ պատրաստվելու, համերաշխ, առանց ցնցումների՝ դա կլինի հուշագրի տեսքով, թե հայտարարության, հանգիստ գնանք ընտրությունների՝ ներաքաղաքական ցնցումներից խուսափելու համար: Եթե կլինի ուլտիմատումային խնդիր, չլինի փոխզիջում, բանակցություններն իմաստ չունեն»

Այն հարցին, որ եթե ընտրությունները դեկտեմբերին լինեն, ՀՀԿ-ն երաշխիք չի՞ տալիս, որ թեկնածու չի առաջադրի, նա պատասխանել է.

«Հոկտեմբերի 2-ի ժամը 17.45-ի հանդիպման ժամանակ ես հայտարարել եմ, որ չեմ կարող դեկտեմբերի հետ կապված որևէ երաշխավոր հանդիսանալ: Իմ խոսակցությունը վերաբերել է մայիս-հունիսին»:

Նկատառմանը, թե իրենք  չե՞ն բացառում, որ թեկնածու առաջադրեն կամ այլ ուժի թեկնածուի սատարեն, նշել է.

«Նման քննարկում չենք ունեցել: Հակված ենք բանակցային պրոցեսը շարունակելու»:

Իսկ եթե չլինի պայմանավորվածություն, այդ ժամանակ ի՞նչ է պատրաստվում անել ՀՀԿ-ն, Բաղդասարյանն ասել է.

 «Եթե-ներով չենք խոսում: Ես չունեմ պարոն Փաշինյանի հնարավորությունը, որ միանձնյա որոշում կայացնեմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին