Կարևոր իրադարձություններ

40-ամյա տղամարդը բռնաբարել է 9-ամյա աղջկա․ մայրը դիմել է Ոստիկանություն

07 Հոկտեմբեր, 2018 23:14
40-ամյա տղամարդը բռնաբարել է 9-ամյա աղջկա․ մայրը դիմել է Ոստիկանություն

Ոստիկանության մարզային վարչություններից մեկում դիմում է տվել մարզի բնակիչ (մանրամասներ չեն հաղորդվում) 50-ամյա Սվետլանա Պ.-ն և հայտնել, որ իր ազգական, համագյուղացի, 40-ամյա Սարգիս Գ.-ն իրենց տանը բռնաբարել է իր 9-ամյա աղջկան:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Սվետլանա Պ.-ն իր բնակության վայրի ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հայտնել է, որ երեխան սովորում է իրենց գյուղի դպրոցի 3-րդ դասարանում և ավելի շուտ ոստիկանություն չի դիմել, քանի որ ուշ ժամ է եղել:

Ըստ տեղեկությունների՝ Ոստիկանությունը հայտնաբերել է Սարգիս Գ.-ին, որը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Լրահոս

Դիտել ավելին