Կարևոր իրադարձություններ

Կադաստրի կոմիտեի ղեկավարին շենքը հսկող ոստիկանները չեն ճանաչել ու ներս չեն թողել

07 Հոկտեմբեր, 2018 22:31
Կադաստրի կոմիտեի ղեկավարին շենքը հսկող ոստիկանները չեն ճանաչել ու ներս չեն թողել

Կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կոմիտեի ղեկավար Սահրատ Պետրոսյանին շենքը հսկող ոստիկանները ներս չեն թողել, քանի որ չեն ճանաչել:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակման հաջորդ օրը վաղ առավոտյան Սարհատ Պետրոսյանը գալիս է աշխատանքի, թղթե բաժակով իր մշտական սուրճը ձեռքին մտնում շենք։ Շենքի մուտքը հսկող ոստիկանները նրան չեն ճանաչում ու ներս չեն թողնում։ Վերջապես հասկանում են, թե ինչն-ինչոց է, հիմա էլ հերթով պատվի են առնում նոր ղեկավարին… (այդ օրվանից իսկ Սարհատ Պետրոսյանն արգելել է իրեն կամ Կոմիտեի մյուս պաշտոնյաներին պատվի առնել)։ Հետո պարզվում է, որ այդ շատ վաղ ժամին շենքում եղածներից ոչ ոք չգիտի ղեկավարի ընդունարանի, աշխատասենյակի բանալիների տեղը, և նա միառժամանակ սպասում է միջանցքում։ Նման մի հետաքրքիր պատմություն էլ հայտնի իրավաբան Վլադիմիր Նազարյանի մասին կա։ 1988 թվականին Սովետական Հայաստանի գլխավոր դատախազ նշանակվելու հաջորդ օրը գնում է աշխատանքի, ոստիկանները շենք չեն թողնում՝ դուք ո՞վ եք։ Ի՞նչ է, չի՞ երևում, Ալլա Պուգաչովան եմ. հեգնում է Նազարյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին