Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Երևանում

07 Հոկտեմբեր, 2018 20:48
Ողբերգական դեպք Երևանում

Հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:00-ի սահմաններում, Ռոստոմյան 20/1 հասցեի դիմաց, ՎԱԶ-2106 մակնիշի 24 ՕՕ 278 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել կայանված վիճակում գտնվող ՎԱԶ-2121 մակնիշի Е003СС750 համարանիշի ավտոմեքենային:

Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 64 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են, որ 06-ի վարորդը մահացած է:

Ըստ նախնական տեղեկությունների, նա ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 06-ի մահացած վարորդի և «Նիվայի» վարորդի ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին