Կարևոր իրադարձություններ

Ստավրոպոլում արտակարգ վայրէջք է կատարել Երևան–Մոսկվա ինքնաթիռը

07 Հոկտեմբեր, 2018 20:00
Ստավրոպոլում արտակարգ վայրէջք է կատարել Երևան–Մոսկվա ինքնաթիռը

 Ստավրոպոլի հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին հաղորդում է, որ Ստավրոպոլի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Utair ավիաընկերության 737-800 Երևան–Մոսկվա ինքնաթիռը՝ ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով։ 

Վայրէջք կատարած ինքնաթիռին օդանավակայանում սպասել է բժիշկների բրիգադը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հիվանդը հոսպիտալացվել է, իսկ ինքնաթիռը սկսել են թռիչքի պատրաստել։

 

Լրահոս

Դիտել ավելին