Կարևոր իրադարձություններ

Վիկտոր Ենգիբարյանը դադարեցրել է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը

07 Հոկտեմբեր, 2018 17:07
Հեղինակ՝ Վիկտոր Ենգիբարյան
Վիկտոր Ենգիբարյանը դադարեցրել է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը

Կուսակցական ընկերներիս հետ երկար քննարկել ենք փոփոխվող Հայաստանում մեր տեսլականը ու պատկերացումները, ունեցել ենք քաղաքագիտական ու պրակտիկ քաղաքական հետաքրքիր զրույց, բայց ցավոք, առկա են գաղափարական նուրբ, բայց չափազանց կարեւոր տարբերություններ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վիկտոր Ենգիբարյանը՝ տեղեկացնելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին։

«Սիրելի՛ ընկերներ,

Տեղեկացնում եմ, որ սույնով, դադարեցնում եմ իմ անդամությունը Լուսավոր Հայաստան կուսակցությանը։

Կուսակցական ընկերներիս հետ երկար քննարկել ենք փոփոխվող Հայաստանում մեր տեսլականը ու պատկերացումները, ունեցել ենք քաղաքագիտական ու պրակտիկ քաղաքական հետաքրքիր զրույց, բայց ցավոք, առկա են գաղափարական նուրբ, բայց չափազանց կարեւոր տարբերություններ, ինչի արդյունքում ես կայացրեցի կուսակցության անդամակցությունս դադարեցնելու բարդ որոշումը։ 

Գլխավոր դատավորը ժամանակն է, բայց վստահ եմ, որ բոլորի առաջ բերած թեզերը ու դրդապատճառները բխում են բացառապես մեր երկրի շահերից, այդ իսկ պատճառով ես ԼՀԿ ընկերներիս մաղթում եմ հաջողություն հետագա գործունեության մեջ եւ երջանկություն անձնական կյանքում»,– գրել է Ենգիբարյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին