Կարևոր իրադարձություններ

Որոշ ուժեր քայլում են դեպի պատմության աղբանոցը

07 Հոկտեմբեր, 2018 16:30
Որոշ ուժեր քայլում են դեպի պատմության աղբանոցը

Այսօր՝ Էջմածին քաղաքը նշում է իր 2703 –ամյակը, որի տոնական միջոցառմանը մասնակցեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթում հայտարարեց, որ հին բարեքերն այլևս չեն վերադառնալու, ապա կոչ արեց հանձնվել ժողովրդի առաջ։

 «Սա այն հողն է, որտեղ իջել է Միածինը։ Սա մեր ժողովրդի հոգևոր վերածնունդն է։ Հայաստանում տեղի ունեցածը արժեքների հեղափոխություն էր»։ 

Փաշինյանն ասաց, որևէ հայ, որևէ հայի թշնամի լինել չի կարող, և միաժամանակ շեշտեց, որ սա չի նշանակում, որ կարելի է ոտնահարել օրենքը․ «Որոշ ուժեր քայլում են դեպի պատմության աղբանոցը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ շատ են ասում, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, ապա ասաց, թե ով փորձի բռնապետություն հաստատել, կհայտնվի ոչ միայն պատմության աղբանոցում, այլև՝ «Սանիթեքի»։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին