Կարևոր իրադարձություններ

Մենք բոլորս ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները. վարչապետ

07 Հոկտեմբեր, 2018 13:51
Մենք բոլորս ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները. վարչապետ

Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում փոխվել է մարդկանց հայացքները, ինքնազգացողությունը եւ ինքնավստահությունը:

«Ովքեր ուզում են տեսնել, կտեսնեն, որ։ Մեր ժողովրդի համար ամենակարեւորն իր ինքնասիրությունն է, իր հպարտությունն է, այսօր ՀՀ-ում չկա մի քաղաքացի՝ սկսած վարչապետից, որ ասի՝ ես որեւէ մեկի նկատմամբ ունի առավելություն։ Մենք բոլորս ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները, եւ սա նշանակում է, որ Հայաստանում հաստատված է իրական քաղաքացիական եղբայրություն»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հայտնել է, որ Ագարակ գյուղում անկախացումից ի վեր առաջին անգամ է արտադրամաս բացվում և կոչ է արել արտերկրում ապրող հայ գործարարներին գալ Հայաստան եւ արտադրամասեր հիմնել:

 

Լրահոս

Դիտել ավելին