Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ «Յուվեցի Կարոյի» սպանության հանգամանքներից

07 Հոկտեմբեր, 2018 11:43
Նոր մանրամասներ «Յուվեցի Կարոյի» սպանության հանգամանքներից

Կարո Կարապետյանի սպանությունը կատարելու կասկածանքով արդեն հետախուզում է հայտարարվել հանրությանն հայտնի «Կարամելի Հարութ» մականվամբ, Երևան քաղաքի Թումանյան փողոցի 32/1 հասցեի բնակիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 59-ամյա Հարություն Ղարագյոզյանի նկատմամբ:Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը :

Սպանության օրը, ժամը 22:00-ի սահմաններում Հ. Ղարագյոզյանը, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, «Յուվեցի Կարո» մականվամբ 58-ամյա Կարո Կարապետյանը և Արարատի մարզի Մասիս քաղաքի 7-րդ փողոցի բնակիչ, 57-ամյա Սարգիս Ավագյանը հանդիպել են նշված ռեստորանային համալիրում, որտեղ ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ: Ս. Ավագյանը «ձախ թուլակողի շրջանի հրազենային վնասվածք և աջ ձեռքի դաստակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նախ տեղափոխվել է «Նորք-Մարաշ» սրտաբանական հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ մահացած վիճակում Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կ. Կարապետյանը:

 Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ռեստորանային համալիրի կուպեներից մեկում վիճաբանության ժամանակ Հ. Ղարագյոզյանը «Բերետտա» տիպի ատրճանակով կրակել է Կ. Կարապետյանի և Ս. Ավագյանի ուղղությամբ:

 Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու դատախազության ծառայողները ռեստորանի կուպեում հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացվող «Բերետտա» տիպի ատրճանակը՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 6 չկրակված փամփուշտներով, 1 գնդակ և 4 կրաված պարկուճ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին