Կարևոր իրադարձություններ

Երևանում մեկնարկեցին ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումները

07 Հոկտեմբեր, 2018 11:13
Երևանում մեկնարկեցին ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումները

Այսօրվանից՝ հոկտեմբերի 7-ից, Երևանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները:

Այսօր նախատեսված է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի՝ ՖՄԽ-ի նախագահի կողմից Ֆրանկոֆոնիայի աշխատանքների մեկնարկի տալը:

Լինելու են ներածական առաջարկներ, օրակարգի հաստատում և աշխատանքների ծրագրավորում, 104-րդ նստաշրջանի զեկույցի ծրագրի հաստատում (Փարիզ, հուլիսի 3, 2018թ.): Քննարկվելու են  քաղաքական, դիվանագիտական և տնտեսական հարցեր, լինելու է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ելույթը Ֆրանկոֆոնիայի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական գործունեության վերաբերյալ և այլն:

Ելույթ է ունենալու նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահը: Քննարկվելու է նաև 17-րդ գագաթաժողովին ուղղված կարգավիճակի փոփոխության կամ անդամակցության հայտերի ուսումնասիրում (լիիրավ անդամ երկրների դռնփակ նիստ 1+4 ձևաչափով):

 

Լրահոս

Դիտել ավելին