Կարևոր իրադարձություններ

«Յուվեցի Կարոյի» սպանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ

07 Հոկտեմբեր, 2018 10:35
«Յուվեցի Կարոյի» սպանության դեպքի առթիվ  Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։

Հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը:

Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը։

Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը: Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Լրահոս

Դիտել ավելին