Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախկին պատգամավորի սպանության մեջ կասկածվողը ևս պատգամավոր է եղել

07 Հոկտեմբեր, 2018 10:09
ԱԺ նախկին պատգամավորի սպանության մեջ կասկածվողը ևս պատգամավոր է եղել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ):

Այս մասին հայտնում է Aysor.am-ը ՝ նշելով, որ երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։

Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։

Հարություն Ղարագյոզյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։

Հիշեցնենք՝ Նորք-Մարաշում «Այգիներ» ռեստորանային համալիրում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած տղամարդը հոսպիտալացվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

 

Լրահոս

Դիտել ավելին