Կարևոր իրադարձություններ

Ավիավթարում զոհվածներից ոչ մեկի մոտ հրազենային վիրավորում չի հայտնաբերվել

06 Հոկտեմբեր, 2018 23:30
Ավիավթարում զոհվածներից ոչ մեկի մոտ հրազենային վիրավորում չի հայտնաբերվել

РИА Новости-ն գրում է ՌԴ Քննչական կոմիտեն հերքում է ԶԼՄ-ներում հաղորդվող լուրերն այն մասին, որ Կոստրոմայի մարզում կործանված ուղղաթիռի օդաչուի վրա կրակել են:

 ԶԼՄ-ներում տեղեկություն էր շրջանառվում, որի համաձայն՝ ուղղաթիռի օդաչուին, որում գտնվել էր նաև Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, մեջքին արձակված երկու կրակոցով սպանել էին մինչև ավիավթարը:

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ավիավթարում զոհվածներից ոչ մեկի մոտ հրազենային վիրավորում չի հայտնաբերվել», - հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Հիշեցնենք, որ ավիավթարը տեղի է ունեցել հինգշաբթի, երբ Eurocopter ուղղաթիռն ընկել է Կոստրոմայի մարզում: Ուղղաթիռում երեք մարդ է գտնվել, որոնց թվում է եղել գեներալ Կարապետյանը, որը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականից:

 
 Բոլորն էլ զոհվել են:

Նրանց մարմինները հայտնաբերվել են անտառում: Իսկ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Ավիավթարի պատճառները դեռևս հայտնի չեն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին