Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ից ավագանու անդամ Արամ Մանուկյանը որդեկորույս մորը՝ «Էսի աչքիս քոչարյանի ֆեյքերից ա: Տավար, նախիրը դու ես»

06 Հոկտեմբեր, 2018 22:34
ՔՊ-ից ավագանու անդամ Արամ Մանուկյանը որդեկորույս մորը՝ «Էսի աչքիս քոչարյանի ֆեյքերից ա: Տավար, նախիրը դու ես»

«Քաղացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Երեւանու ավագանու անդամ ընտրված Արամ Մանուկյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անող որդեկորույս Ռուզաննա Ադանալյանի մասին գրել էր.«Էսի աչքիս քոչարյանի ֆեյքերից ա: Տավար, նախիրը դու ես»: 

 

 

Ռուզաննա Ադանալյանը դեռ նախորդ իշխանությունների օրոք է սկսել իր բողոքի ցույցը, եւ գրեթե ամեն հինգշաբթի, կառավարության նիստի օրերին նա կառավարության շենքի մոտ բողոքի ցույց է անում: Եվ նախկինում, եւ հիմա Ադանալյանը պահանջում է բացահայտել որդու սպանությունը եւ արդար իրավական գնահատական տալ սպանություն կատարողների նկատմամբ: Հիմա էլ Փաշինյանի օրոք տիկինը նույն պահանջն ունի, եւ հինգշաբթի՝ հոկտեմբերի 4-ին նա կառավարության շենքի մոտ պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Տիկին Ադանալյանը ցույցի ժամանակ վրդովված ասել էր. «Մենակ սորոսականների մե՞ջ ես դուխավորվում, Փաշինյան, դուրս արի»:

 Aravot.am-ը Արամ Մանուկյանից փորձեց մեկնաբանություն ստանալ՝ արդյոք կոռե՞կտ է, լինելով ավագանու անդամ, եւ քաղաքացիական ակտիվիստ ֆեյսբուքում նման արտահայտություն անել: Սակայն, Մանուկյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ՝ երբ տեղեկացավ, որ լրագրող ենք:

 

Երգիչ եւ ՔՊ-ով ավագանու անդամ ընտրված Արթուր Իսպիրյանը տիկին Ադանալյանի մասին կրկին ֆեյսբուքում գրառում էր կատարել, նրան անվանելով՝ «Գիժ անտեր»:

 

Մանրամասները այստեղ՝

 

Լրահոս

Դիտել ավելին