Կարևոր իրադարձություններ

Բռնաբարված զինվորը՝ դատարանի առաջ

06 Հոկտեմբեր, 2018 22:22
Բռնաբարված զինվորը՝  դատարանի առաջ

Արցախում դատում են ՊԲ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում ծառայող երևանցի Կ-ին: Տղան մեղադրվում է քրեական օրենսգրքի 333 հոդվածով՝ զորամասի սպա Գ-ի նկատմամբ սուտ մատնություն կատարելու համար: Իրականում այս մեղադրանքը, ըստ Կ-ի մայրիկի, Կ-ի պատիժն էր: Նա համարձակվել էր մորը, այնուհետև նաև զորամասի ղեկավարությանը և քննիչներին հայտնել, որ սպան իրեն ծեծել է և պարբերաբար բռնբաբարել է: Հայկական բանակն արատավորող այս խոստովանությունից հետո, որը տեղի էր ունեցել ապրիլին, ՀՀ քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց Կ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու փաստով:

Գ-ն հերքում էր, որ նման գործողություններ է իրականացրել: Forrights.am-ին նա ամիսներ առաջ հայտնել էր, որ Կ-ն իրեն բանսարկել է մեկ նպատակով՝ բանակային ծառայությունից ազատվելու համար:

Շատ արագ գործը շրջվեց Կ-ի դեմ: Նա տուժողից վերածվեց մեղադրյալի: Նրան մի քանի ամիս առանց հիմքի պահեցին ռազմական ոստիկանությունում, ինչպես ինքը հետագայում պատմեց՝ ճնշումների տակ, ստիպեցին ինքնախոստովանական ցուցմունքներ գրել, ինչպես նաև հրաժարվել իր փաստաբան Հայարփի Սարգսյանից:
Նախաքննության ավարտից հետո, սակայն, երբ գործը մտավ Ստեփանակերտի դատարան, զինծառտայողը հրաժարվեց նախաքննական ցուցմունքներից և հայտնեց դատարանին, որ ինքնախոստովանությունն արել է իր նկատմամբ իրականացրած ճնշման ներքո:

Երիտասարդի մայրը պայքարում է նրան Երևան տեղափոխելու համար, քանի որ Արցախի զորամասում նա հոգեբանորեն ընկճված է, և ամեն րոպե վտանգ կա, որ տղան նոր նվաստացումների կենթարկվի զորամասի հրամանատարության, սպա Գ-ի, իր մյուս ծառայակիցների կողմից: Կինը դիմել է բոլոր ատյաններին՝ պաշտպանության նախարարությունից մինչև ՄԻՊ և գլխավոր դատախազություն: Վերջին դատական նիստում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին, դատարանը վերացրել է Կ-ի կալանքը

Շուտով նրան տեղափոխելու են այլ զորամաս: Այս մասին Forrights.am-ին տեղեկացրեց Կ-ի շահերի պաշտպան, փաստաբան Հայարփի Սարգսյանը:
Ստեփանավկերտի դատարանում նա իր պաշտպանյալին գտել էր վատառողջ վիճակում, մազերը տեղ տեղ թափված: Մազաթափությունը հետևանքն է մաշկային հիվանդության, որը ռազմական ոստիկանությունում ավելի է սաստկացել: Արցախի բուժհաստատությունները նույնիսկ տարրական հետազորություն չեն կարողացել անցկացրել, և Հայարփի Սարգսյանը ստիպված է ոչ միայն ապացուցել, որ իր պաշտպանյալը հանիրավի է ամբաստանվում, այլև զբաղվել նրա առողջական խնդիրներով, պայքարել, որ զինծառայողին գոնե պատշաճ հետազոտության ենթարկեն:

Մանրամասները այստեղ՝ 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին