Կարևոր իրադարձություններ

Կաշառակերության համար դատապարտված դատավորը դիմել է Վերաքննիչ, որ արդարացվի

06 Հոկտեմբեր, 2018 21:23
Կաշառակերության համար դատապարտված դատավորը դիմել է Վերաքննիչ, որ արդարացվի

Կաշառք վերցնելու մեղադրանքով 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանները Վերաքննիչ են դիմել։

Պաշտպանները պահանջում են բեկանել առաջին ատյանի կայացրած դատավճիռն ու արդարացնել դատավոր Իշխան Բարսեղյանին։

Ըստ մեղադրանքի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Առաջին ատյանի դատարանը Բարսեղյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման։

 

Լրահոս

Դիտել ավելին