Կարևոր իրադարձություններ

Երբ գիտես, որ վարչապետդ կոռուպցիայով չի զբաղվելու, քննադատությունն այլ կերպ է կառուցված լինելու. Մարուքյան

06 Հոկտեմբեր, 2018 20:54
Երբ գիտես, որ վարչապետդ կոռուպցիայով չի զբաղվելու, քննադատությունն այլ կերպ է կառուցված լինելու. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է, որ  հետհեղափոխական իրավիճակում իշխանությունը ունի ռիսկեր, քանի որ խորհրդարանում դեռևս չի ամրապնդել իր դիրքերը:

«Այս պահին չկա համաձայնության կառավարություն. 3 ամենախոշոր խմբակցությունները, ըստ էության, կաբինետում մարդ չունեն և պարտավոր չեն որևէ հարցով քվեարկել կառավարության ծրագրերին, հետևաբար այս կառավարությունը ո՞նց է աշխատելու: Այս կառավարությունը հենց հիմա ունի 9 պատգամավորի աջակցություն խորհրդարանում, այսինքն՝ նա ինչպե՞ս է աշխատելու 105 հոգանոց խորհրդարանի հետ»,- ասել է

Նա նաև նշել է, որ վարչապետը այս ռիսկերը հաշվի առնելով է ցանկանում դեկտեմբերին գնալ ընտրությունների, քանի որ պետք է այս թնջուկը հանգուցալուծվի:

Էդմոն Մարուքյանը ասել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պետք է դադարեցնել հեղափոխական հռետորաբանությունը, և բոլորը պետք է լծվեն գործի, քանի որ շատ անելիքներ կան:

Պատգամավորն ընդգծել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին են մասնակցելու:

«Մենք նպատակ ունենք հասնելու նրան, որ 2-րդ ուժը լինենք Հայաստանի Հանրապետությունում և մեր ներդրումը ունենանք պետականաշինության գործում, ես կարծում եմ՝ մենք կհասնենք դրան: Երբ գիտես, որ վարչապետդ կոռուպցիայով չի զբաղվելու, երբ գիտես, որ նախարարներդ փողով չեն նշանակվել, ապա քննադատությունը այլ կերպ է կառուցված լինելու: Հայաստանում չեն պատկերացնում, որ ընդդիմությունը նույնպես իշխանություն է, որքան մանդատի իշխանություն, որ մենք ունենանք, այդքան իշխանություն էլ կբանեցնենք»,- նշել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին