Կարևոր իրադարձություններ

Պատրաստ եմ լսել բոլորին. Արամ Սարգսյանի գրառումը

06 Հոկտեմբեր, 2018 20:42
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
Պատրաստ եմ լսել բոլորին. Արամ Սարգսյանի գրառումը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Աժ արտահերթ ընտրություններում «Լույս» դաշինքի տնտեսական ծրագիրը առավել իրատեսական ու մրցունակ դարձնելու համար` անհրաժեշտ եմ համարում հանդիպել իրենց ամենօրյա աշխատանքում օրենսդրական ու գործնական խնդիրներ ունեցող բիզնես շրջանակների հետ։

Պատրաստ եմ լսել բոլորին` խնդիրները պարզելու ու համատեղ լուծման տարբերակներ գտնելու համար: Վստահ եմ` Հայաստանի համար ամենակարևորը տնտեսության զարգացումն է: Մենք ունենք բոլոր հնարավորությունները` կենսամակարդակը բարձրացնելու ու արժանապատիվ ապրելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին