Կարևոր իրադարձություններ

Կաբալյեն ասել է, որ Հայաստանը և Արցախը քրիստոնեության կղզյա են

06 Հոկտեմբեր, 2018 19:34
Կաբալյեն ասել է, որ Հայաստանը և  Արցախը  քրիստոնեության կղզյա են

Մոնսերատ Կաբալյեն պարգևատրվել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով՝ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար:

Կաբալյեն Արցախ է այցելել 2013թ.  հաշվի չառնելով՝ Ադրբեջանի ղեկավարության հիստերիան։

Կաբալյեն այցելել է Գանձասար և Շուշի, ծանոթացել միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետական արվեստին: Երգչուհին չի թաքցրել իր հիացմունքը, և ԼՂՀ նկատմամբ իր հետաքրքրությունը բացատրել է հայկական քրիստոնեական հուշարձանների առատությամբ:

Մոնսերատ Կաբալյեի ցիտատները  Հայաստանի և Արցախի մասին

Մոնսերատ Կաբալյեն  Հայաստանն անվանել է «խաղաղության և սիրո կղզի» ։

Կաբալյեն  Արցախն անվանել է «Փոքրիկ, բայց ուժեղ երկիր»։

«Արցախը ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև քրիստոեության պատմության արմատը։ Ես ոտքից գլուխ քրիստոնյա եմ։

Արցախ  այցելելու համար Կաբալյեն հայտնվել է  Բաքվի սև ցուցակում: 

2013թ. դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և  Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը:

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 6-ին 85 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Shabat.am

 

Լրահոս

Դիտել ավելին