Կարևոր իրադարձություններ

Ազնավուրի հոգեհանգստի կարգը տրվել է նեղ շրջանակում՝ մտերիմների ներկայությամբ (լուսանկարներ)

06 Հոկտեմբեր, 2018 17:07
Ազնավուրի հոգեհանգստի կարգը տրվել է նեղ շրջանակում՝ մտերիմների ներկայությամբ (լուսանկարներ)

Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտակայքում գտնվող հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում մատուցվել է աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես հայտնում է Le Figaro-ն, մամուլի ներկայացուցիչներին թույլ չեն տվել մոտենալ եկեղեցուն: Հոգեհանգստի կարգին ներկա են եղել երգչի բարեկամները և ամենամտերիմ ընկերները:

Երգչի բազմաթիվ երկրպագուներ նույնպես այցելել են եկեղեցի՝ հարգանքի վերջին տուրքը մատուցելու երգչին, սակայն նրանց նույնպես ներս չեն թողել:


Թաղման թափորը եկեղեցուց ուղևորվելու է Փարիզի արևմուտքում գտնվող Մոնֆոր Լ՛Ամորի համայնք, որտեղ էլ հուղարկավորվելու է շանսոնյեն:

Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամներ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, երգչուհիներ Միրեյ Մատիեն, Զազը, դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը և այլ հայտնիներ:

Հրաժեշտի արարողությունն ուղիղ եթերով հեռարձակվել է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով:

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին