Կարևոր իրադարձություններ

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց

06 Հոկտեմբեր, 2018 14:00
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը,  ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին