Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի որդին կրկին հայց է ներկայացրել Արթուր Վանեցյանի դեմ

06 Հոկտեմբեր, 2018 13:36
Քոչարյանի որդին կրկին հայց է ներկայացրել Արթուր Վանեցյանի դեմ

Ռոբերտի Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կրկին մուտքագրվել է դատարան։ Այս մասին հայտնել է Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը:

«Նախևառաջ հարկ է նշել, որ հայցադիմումի վերադարձման պատճառները եղել են զուտ տեխնիկական, որոնք պատշաճ կարգով շտկվել են, և հայցադիմումը նորից մուտքագրվել է դատարան: Հայցադիմումի բովանդակությունը և հայցապահանջը մնացել են անփոփոխ` պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները», - նշել է նա:

 Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը վերադարձրել էր Ռոբերտի Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, քանի որ հայցադիմումում եղել են բացթողումներ։

 

Լրահոս

Դիտել ավելին