Կարևոր իրադարձություններ

Հայոց եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

06 Հոկտեմբեր, 2018 12:58
Հայոց եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան կարգ՝ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը` 2018 թվականի հոկտեմբերի 6-ը, Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է սուգ:

Պետական կառավարման համակարգի մարմինները, համայնքները, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները խոնարհում են պետական դրոշը:

 Արտերկրում ՀՀ դեսպանություններում եւ հյուպատոսություններում բացվում են սգո մատյաններ: Հայաստանում ռադիոընկերություններն ու հեռուստաընկերությունները վերանայում են իրենց եթերային ցանկը, չեն ցուցադրվում զվարճալի եւ ժամանցային հաղորդումները, երկրում չեղյալ են համարվում ժամանցային միջոցառումները:

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12.00-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ, ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի մեծանուն զավակ Շառլ Ազնավուրի, հնչեցվեցին Երևանի բոլոր եկեղեցիների, Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ և Մասիսի Ս. Թադեոս եկեղեցիների զանգերը և կկատարվի Հոգեհանգստյան կարգ:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը կանցկացվի Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր Լամորի համայնքում:

 

Լրահոս

Դիտել ավելին