Կարևոր իրադարձություններ

Յուրօրինակ կաշառք. ՀՀԿ-ի ոչ գործարար թևի պատգամավորները ստանում են հավելյալ 2-հազարական դոլար. «Ժամանակ»

06 Հոկտեմբեր, 2018 11:28
Յուրօրինակ կաշառք. ՀՀԿ-ի ոչ գործարար թևի պատգամավորները ստանում են հավելյալ 2-հազարական դոլար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ի, այսպես կոչված, ոչ գործարար թևի պատգամավորների ճիգերը՝ ամեն գնով պահելու իրենց պատգամավորական մանդատները միանգամայն հասկանալի է: Չնայած թավշյա հեղափոխությունից հետո անցել է 5 ամիս, սակայն ՀՀԿ-ական պատգամավորները աշխատավարձից բացի, ստանում են այն 2-հազարական դոլարները, որ ստանում էին նաև մինչև հեղափոխությունը: Այդ գումարը վճարվում է, քանի որ ՀՀԿ ղեկավարությունը համարում է, որ պատգամավորական աշխատավարձը բավարար չէ բարեկեցության որոշակի մակարդակ ապահովելու համար:

Սա նաև յուրօրինակ ընտրակաշառք է, որի միջոցով ՀՀԿ-ական ղեկավարությունը խմբակցության անդամ պատգամավորներին ուղղորդում է, թե ինչպես նրանք քվեարկեն կամ ինչպիսի վարքագիծ ընդհանրապես դրսևորեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին