Կարևոր իրադարձություններ

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

06 Հոկտեմբեր, 2018 11:14
Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

Հոկտեմբերի 6-ին 85 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն:

Միջազգային ճանաչումը Մոնսերատ Կաբալյեն ձեռք է բերել 1965 թվականին, երբ ելույթ է ունեցել Նյու Յորքում՝ «Կարնեգի-հոլում»՝ փոխարինելով վատառողջ Մեռլին Հորնին «Դոնիցետիի» օպերայում:

1992 թվականին հիվանդության պատճառով առաջացել են ձայնային խնդիրներ և երգչուհին ժամանակավորապես դադարեցրել է իր ելույթները օպերայում՝ երգելով միայն համերգների ժամանակ: 2002 թվականին նա վերադարձել է օպերա:

2013 թվականի հունիսի 9-ին տեղի է ունեցել իսպանացի օպերային երգչուհու համերգը Երևանի Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում։

 

Լրահոս

Դիտել ավելին