Կարևոր իրադարձություններ

Հայաստանում և Արցախում այսօր սգո օր է

06 Հոկտեմբեր, 2018 10:58
Հայաստանում և Արցախում այսօր սգո օր է

Աշխարհահռչակ երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ այսօր՝ հոկտեմբերի 6-ին Հայաստանում և Արցախում սգո օր է հայտարարված:

Այսօր Ֆրանսիայում տեղի կունենա աշխարհահռչակ երգչի հուղարկավորության արարողությունը, որին ներկա կլինի նաև ՀՀ վարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի որոշմամբ, Հայաստանում և Արցախում հայտարարվել է սուգ` ի հիշատակ Շառլ Ազնավուրի։

Այսօր նախարարությունները, գերատեսչությունները, մարզպետարանները, Հայաստանում և օտարերկրյա պետություններում կխոնարհեն պետական դրոշը: Արտաքին գործերի նախարարությունում և արտերկրում ՀՀ դեսպանություններում և հյուպատոսություններում կբացվեն սգո մատյաններ: Երկրում և հեռուստատեսային եթերում կդադարեցվեն զվարճալի և ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները:

 

Լրահոս

Դիտել ավելին