Կարևոր իրադարձություններ

ԱԺ վերլուծական խորհրդի նիստը կհամընկնի՞ Փաշինյանի հրաժարականի հետ. «Հրապարակ»

06 Հոկտեմբեր, 2018 09:23
ԱԺ վերլուծական խորհրդի նիստը կհամընկնի՞ Փաշինյանի հրաժարականի հետ. «Հրապարակ»

 «Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերի 9-ին ԱԺ վերլուծական խորհրդի նիստ է լինելու՝ քննարկվելու է Հայաստանում ստեղծված արտաքաղաքական-ներքաղաքական իրավիճակը, մարտահրավերները, դուրս գալու ուղիները։

Հիմնական զեկուցողներն են փորձագետներ Դավիթ Շահնազարյանն ու Ստեփան Սաֆարյանը։ Հայտնի չէ, թե վերլուծական համքարության հավաքը համընկնելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ։

Հիշեցնենք, որ նախօրեին «Ելքի» ԱԺ ֆրակցիայի նախագահ Լենա Նազարյանը հեռուստատեսությամբ ասել էր, որ առաջիկա օրերին Փաշինյանը հրաժարական կտա։

 

Լրահոս

Դիտել ավելին