Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստում քննարկել է Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը

05 Հոկտեմբեր, 2018 22:12
ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստում քննարկել է Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը

Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀԿ լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները:

Ներկայացվել են տեղեկություններ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ քաղաքական դպրոցի գործունեության մասին: Քննարկվեց նաև կուսակցության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը:

Անդրադարձ է կատարվել ՀՀԿ միջազգային համագործակցության ծրագրերին, մասնավորապես Հելսինկիում կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության գալիք համագումարին և Քաղաքական համաժողովին ՀՀԿ պատվիրակության մասնակցությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին