Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները հայտնաբերել են 8 արագաչափ վնասած երիտասարդին

05 Հոկտեմբեր, 2018 21:08
Ոստիկանները հայտնաբերել են 8 արագաչափ վնասած երիտասարդին

Ոստիկանությունը քիչ  առաջ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ վերջին օրերին վնասվել էին Աճառյան փողոցի երկու արագաչափերը, ևս երկուսը՝ Մյասնիկյան պողոտայում, նաև մեկական արագաչափ Թբիլիսյան խճուղում ու Հերացու փողոցում։ Երևանում վնասվել էր ընդհանուր 6 արագաչափ։ Երկու արագաչափ էլ վնասվել էր Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում։ 
Հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ սկսեցին հետախուզական միջոցառումներ ձեռնարկել տեսագրությունում պատկերված երիտասարդի ինքնությունն ու գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։ 
Շուտով ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ ստացվեցին արագաչափերը վնասած անձի վերաբերյալ; Հոկտեմբերի 4-ին տվյալներն իրացվեցին։ Արդյունքում հայտնաբերվեց և կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկվեց Վարդան Ռուշանյանը։ Բերման ենթարկվածին Կոտայքի ոստիկանները ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին։ Վարդան Ռուշանյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց էլ ընտրվել է՝ ստորագրությունը չհեռանալու մասին։
Պատճառված վնասի չափն ու դեպքերի հանգամաննքները նախաքննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին