Կարևոր իրադարձություններ

Բաքուն արձագանքել է վարչապետի կնոջ նախաձեռնությանը

05 Հոկտեմբեր, 2018 19:54
Բաքուն արձագանքել է վարչապետի կնոջ նախաձեռնությանը

«Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը հայտնում, որ Բաքուն արձագանքել է Աննա Հակոբյանի նախաձեռնության շրջանակներում ռուս կանանց՝ Արցախ կատարելիք այցին:

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը խորհրդակցություններ կիրականացնի Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ՝ նպատակ ունենալով կանխել ռուս կանանց այցն Արցախ՝ Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում: 

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաևայի մեկնաբանությունում ասված է.

«Որպես կին և մայր՝ ես անձամբ հասկանում եմ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության  կոչը՝ ելնելով մարդասիրական սկզբունքներից: Այդ նախաձեռնության գլխավոր նպատակն իբրև երիտասարդ զինվորների, անմեղ մարդկանց մահը կանխելն է» 

Նրա խոսքով՝ «Աննա Հակոբյանը ճիշտ չի ընտրել իր մարդասիրական առաքելության նպատակները, քանի որ դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին պետք է հայ կանանց կոչ անել դադարել իրենց որդիներին ուղարկել օկուպացված տարածքներ»:

Նա նաև հավելել է, որ Բաքուն խորհրդակցություն կիրականացնի ՌԴ ԱԳՆ-ի հետ այդ հարցով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին