Կարևոր իրադարձություններ

Մեկ անձը չպետք է որոշում կայացնի, եթե անգամ խոսքը վարչապետի մասին է. Աշոտյան

05 Հոկտեմբեր, 2018 18:08
Մեկ անձը չպետք է որոշում կայացնի, եթե անգամ խոսքը վարչապետի մասին է. Աշոտյան

«Ռադիո Ֆրանս»-ին տված հարցազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն ասել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը չպետք է կայացնի մեկ անհատը, եթե անգամ խոսքը վարչապետի մասին է։ Պետք է այս գործընթացում հաշվի առնել կուսակցությունների կարծիքը։ 

 
Ըստ Աշոտյանի՝ շատ կարևոր է եվրոպական չափանիշների համապատասխան, բոլոր կողմերը ներառող երկխոսություն ունենալ. «Այսինքն՝ մենք չենք ուզում շտապել։ Խորհրդարանի մեծամասնությանը դուր չի գալիս, թե ինչպես է վարչապետը պարտադրում իր սեփական քաղաքական նպատակներն ու ցանկությունները։ 

Մենք սպասում ենք, որ նա իրեն կդրսևորի որպես պետական գործիչ, ոչ թե որպես հասարակական կարծիքի առաջատար։ Քանզի ցանկացած քաղաքական գործընթաց՝ այդ թվում նաև արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է լինի օրենքին, Սահմանադրությանը և իշխանությունների բաժանման սկզբունքներին համապատասխան»,-ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին