Կարևոր իրադարձություններ

Կոնգոյի քաղաքացու են դանակահարել Երևանում

05 Հոկտեմբեր, 2018 18:05
Կոնգոյի քաղաքացու են դանակահարել Երևանում

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացու դանակահարության դեպքի առթիվ:

2018թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոնգոյի Դեմոկրատական  Հանրապետության քաղաքացի՝ ծնված 1991 թվականին՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դեպքի առթիվ նույն օրը՝ 2018թ. հոկտեմբերի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Վերջինս ձերբակալվել է՝ 27-ամյա երիտասարդին դանակահարելու կասկածանքով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին