Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը քննարկել է արտահերթ ընտրությունների մեխանիզմները

05 Հոկտեմբեր, 2018 16:10
Արարատ Միրզոյանը քննարկել է արտահերթ ընտրությունների մեխանիզմները

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ: Հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը, հնարավոր սահմանադրական փոփոխություններին, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր:

Վուտովան վերահաստատել է, որ ԵԽ-ն աջակցում է մեր երկրում իրականացվող կարեւորագույն բարեփոխումներին եւ Նոր Հայաստանի ինստիտուտների ուժեղացմանը եւ ընդգծել, որ բոլոր գործընթացները կիրականացվեն օրենքի գերակայության հիման վրա:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունն օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին