Կարևոր իրադարձություններ

Երբեմն դու ընտրում ես վատի ու վատթարագույնի միջև, հիմա գնդակն իր դաշտում է

05 Հոկտեմբեր, 2018 15:53
Երբեմն դու ընտրում ես վատի ու վատթարագույնի միջև, հիմա գնդակն իր դաշտում է

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին,  Ազգային ժողովում  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարություններին և քաղաքական  ուժերի դիրքորոշումներին ԱԺ-ի ինքնալուծարման, արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ, ասաց, թե  «Ծառուկյան» դաշինքի կողմից դեռևս չի լսել վերջնական պատասխան՝ համաձա՞յն են արտահերթ ընտրությունների տարբերակին, թե՞ ոչ։

 «Բացի «Ելք»-ից չեմ լսել, որ լինի այնպիսի ուժ, որը ասի՝ համաձայն եմ, որ խորհրդարանը գնա ինքնալուծարման։ Երբեմն դու ընտրում ես վատի ու վատթարագույնի միջև, հիմա գնդակն իր դաշտում է: Եթե, ըստ Սահմանադրության, հրաժարական ես տալիս, ապա քաղաքական ուժերն, ըստ իրավիճակի, երկրի շահերից ելնելով, կքննարկեն՝ առաջադրում են, թե չեն առաջադրում, առաջադրելուց հետո էլ կքննարկեն՝ ինչ ծրագրեր են բերում, ում են առաջադրում, ինչ պիտի անի»,-ասաց Շարմազանովը։

 

Լրահոս

Դիտել ավելին