Կարևոր իրադարձություններ

«ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը պատրաստ է

05 Հոկտեմբեր, 2018 15:21
 «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը  պատրաստ է

Վարչապետին կից Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արտահերթ ընտրություններին, ասաց, որ «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները պետք է ընդունվեն այնպիսի ժամանակահատվածում, որ դեկտեմբերին դրանով արտահերթ ընտրություններ անցկացվեն։

 «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը այսօր  կհրապարակվի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագիծը կարող է փոխվել, քննարկումների արդյունքում կունենանք շատ լավ ընտրություններ, եթե խորհրդարանը այն ընդունի և խնդիրներ չստեղծի: Առկա օրենսգիրքը շատ խնդրահարույց է, քանի որ առկա օրենսգրքով կան կարգավորումներ, որոնք արտահերթ ընտրությունների մասով Սահմանադրությանը հակասող են: Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը պետք է քվեարկության օրվանից հիսուն օր առաջ ցուցակներ տա կենտրոնական ընտական հանձնաժողովին, այնինչ ընտրությունները նշանակվելու ժամանակը 30-45 օր առաջ է, այսինքն պաշտպանության նախարարությունը ժամանակի մեքենայով պետք է հետ գնա ու ցուցակներ ներկայացնի հետին թվով»,-հայտարարեց Իոաննիսյանը:

Իոաննիսյանի խոսքով՝ զուտ տեխնկապես առկա օրենսգիրքը գրված չէ արտահերթ ընտրությունների համար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին