Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի հրաժարականն անխուսափելի է․ մեկնաբանում է մասնագետը

05 Հոկտեմբեր, 2018 15:36
Փաշինյանի հրաժարականն անխուսափելի է․ մեկնաբանում է մասնագետը

«ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխություններից և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին հայտարարությունից հետո, ֆեյսբուքում սկսվեցին տարածվել ԱԺ-ն արձակելու վերաբերյալ տարաբնույթ «իրավական սցենարներ»։

Shabat.am-ը փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից փորձեց պարզել շրջանառվող վարկածներից` որոնք են իրատեսական և որոնք՝ միֆական ժանրից։

Զոհրաբյանը նշեց, որ ԱԺ-ն ցրելու մեկ տարբերակ կա․ «Ազգային ժողովը կարող է արձակվել միայն ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով  սահմանված դեպքերում: Նշված նորմերը վերաբերում են վարչապետի հրաժարականից հետո երկրորդ անգամ վարչապետ չընտրելու, ինչպես նաև կառավարության ծրագրին հավանություն չտալու և նոր վարչապետ չընտրելու դեպքերին: Ազգային ժողովն արձակելու այլ տարբերակներ չեմ տեսնում»։

Հանրաքվեի միջոցով ԱԺ-ն արձակելու վերաբերյալ, փաստաբանն ընդգծեց, որ հնարավոր է հանրաքվեի միջոցով փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ՝ նախատեսելով Ազգային ժողովի արձակման այլ հիմքեր:

Զոհրաբյանը բացառեց պատգամավորների մանդատները վայր դնելով ԱԺ-ն արձակելու սցենարը․ «Այս տարբերակը չի կարող Ազգային ժողովն արձակելու հիմք հանդիսանալ, քանի որ այդպիսի հիմք նախատեսված չէ Սահմանադրությամբ: Բացի դա, այդ հնարավորությունը կարող էր անկայունություն առաջացնել, քանի որ ապագայում էլ խորհրդանական փոքրամասնությունը կարող է մանդատները վայր դնելով Ազգային ժողովն արձակել»։

 

Լրահոս

Դիտել ավելին