Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

Պրն․ վարչապետ, քաղաքական մեծամտությունը և ցինիզմը կործանել են ձեզնից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների

05 Հոկտեմբեր, 2018 14:40
 Պրն․ վարչապետ, քաղաքական մեծամտությունը և ցինիզմը կործանել են ձեզնից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց․ «Հարգելի՛ պրն․ վարչապետ, քաղաքական մեծամտությունը և ցինիզմը կործանել են ձեզնից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների: Նման խոսքով Շարմազանովը պատասխանեց Փաշինյանի այն հայտարարությանը, թե էյֆորիան կարող է 15 տարի շարունակ չանցնի, դա չի նշանակում, թե արտահերթ ընտրություններ չպետք է լինեն: 


«Մենք տեսել ենք, որ բոնապարտիզմը կործանել է հենց Նապոլեոն Բոնապարտին, մենք տեսել ենք Լևոն Տեր-Պետրոսյանին, ով 90 տոկոսից ավելի ձայն ուներ: Իրենցից ավելի հզոր  գործիչների է կործանել, և երբ, որ դու ասում ես՝ 15 տարի այս կլինի, այն կլինի, ի՞նչ  ասեմ, Աստված տա՝ 15 տարի ժողովուրդը կծափահարի, բայց մենք տեսել ենք 1991թ-ին քանի տոկոսով Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց, իսկ երբ որ 1992-ի վերջին որպես ուսանող եկա Երևան, փողոցներում մարդ չէիր կարող գտնել, ով Լևոն Տեր-Պետրոսյանին դրական խոսք ասեր:

Կարող է «Հայկ» թերթի խմբագրությունում, ՀՀՇ-ի գրասենյակում ասեին»,-ասաց Շարմազանովը։

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք նույն պատճառով էլ կործանվեց Հանրապետական կուսակցությունը, Շարմազանովը չհերքեց, ասելով՝ միգուցե։

Շարմազանովը վերապահումով է մոտենում Փաշինյանի այն հայտարարությանը,  թե խորհրդարանում չունի մեծամասնություն, կառավարությունը չի կարող ԱԺ-ի հետ արդյունավետ աշխատել, և որ երկրում քաղաքական  ճգնաժամ է: Նա օրինակ բերեց, որ Շվեդիան, որտեղ փոքրամասնությունն  արդյունավետ կառավարում է կառավարությունը․

Շարմազանովը բացառեց, որ Հանրապետականները հետ կկանգնեն ընտրությունների այն ժամկետներից, որոնք առաջարկում են իրենք, խոսքը՝ մեկ տարվա մասին է։ 

ՀՀԿ խոսնակի խոսքով՝ իրենց կուսակցությունը դեմ է, և եթե կողմ լինեին հուշագիրը կստորագրեին․ «Կա  կոնսենսուսային  իրականություն, մենք կողմ ենք կոնսենսուսային տարբերակին, փոխզիջումներին, բայց այն, ինչ որ արվում է, արվում է պարտադրված: Վարչապետն ասում է՝  ես հրաժարական եմ տալիս, ես գնամ, իր ձեռքերը բռնե՞մ, գրկե՞մ, ասե՞մ ՝չէ, խնդրում եմ՝ հրաժարական մի տուր, տվողն էլ է ինքը, չտվողն՝ էլ, իր իրավունքն է»,-ասաց  Շարմազանովը։

Ավելի վաղ Հանրապետական Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրուցյում նշել էր, թե դեկտեմբերին ընտրություններ չեն լինի, որ իրենք էլ մտածեն՝ ՀՀԿ-ն մասնակցելու է, թե՞ ոչ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին