Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի բժշկական փորձաքննության եզրակացությունն արդեն առկա է.ՀՔԾ

05 Հոկտեմբեր, 2018 14:50
Մանվել Գրիգորյանի բժշկական փորձաքննության եզրակացությունն արդեն առկա է.ՀՔԾ

Այսօր առավոտյան մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԱԺ պատգամավոր գեներալ  Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և հնարավոր է, որ նա ազատ արձակվի:

 Լուրերի իսկությունը պարզելու համար Shabat.am լրատվականը զրուցեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի հետ: Ըստ նրա՝ փորձաքննություն իսկապես նշանակվել է:

« Եղել է փորձաքննություն, եզրակացությունը արդեն  ստացվել է: Հաստատում ենք այդ տեղեկատվությունը: Միաժամանակ նշեմ նաև, որ եզրակացության կրկնօրինակը տրվել է պաշտպանական կողմին»:

 Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է Մանվել Գրիգորյանը ազատ արձակվի՝ ելնելով նրա առողջական վիճակից, խոսնակը նշեց, որ այդ հարցին պատասխանելն  արդեն իրենց իրավասությունը չէ, եզրակացության պատասխանը ստանալուց հետո մնացած հարցերով զբաղվում է պաշտպանական կողմը:

Shabat.am-ը կապ հաստատեց նաև պաշտպանական կողմի՝  Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ, ով, սակայն, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ այս լուրերի հետ կապված՝ նշելով, որ չի ցանկանում իր պաշտպանյալի հետ կապված որևէ հարցի պատասխանել:

 

Լրահոս

Դիտել ավելին