Կարևոր իրադարձություններ

Գալուստ Սահակյանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին

05 Հոկտեմբեր, 2018 14:15
Գալուստ Սահակյանը՝ Գագիկ  Ծառուկյանի հայտարարության մասին

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին,  Ազգային ժողովում, Հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանն անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը, և պաստխանելով հարցին,  արդյո՞ք ԲՀԿ-ն երկակի խաղ է խաղում,  ասաց․ «Ես երբեք ու երբեք չեմ մտածել, որ որևէ կուսակցություն երկակի խաղ է խաղում»։

Սահակյանն ընդգծեց, որ իրենք կարողացել են ապահովել Հայաստանի անկախությունը, երկրի զարգացումը և վերցրել են Ղարաբաղը. «Ժողովուրդը, բնականաբար, և՛ այսօր լավ չի ապրելու, և՛ վաղը լավ չի ապրելու, որովհետև շրջափակված պետություն ենք այսօր»:

Հարցին, թե Հանրապետական կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին, եթե դրանք կայանան դեկտեմբեր ամսին, պատգամավորը պատասխանեց․  «Ես չեմ կարծում, որ դեկտեմբերին ընտրություն կլինի, որ հիմա մտածեմ՝ կմասնակցենք, թե չենք մասնակցի»:

Գալուստ Սահակյանն ասաց, որ չգիտի, միասին՝ «Ծառուկյան» դաշինքի հետ համատեղ վարչապետ կառաջադրեն, թե՞ ոչ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին