Կարևոր իրադարձություններ

Աղմակահարույց նախագծի շնորհիվ պատգամավորներն անգործության կմատնվեն

05 Հոկտեմբեր, 2018 13:18
Աղմակահարույց նախագծի շնորհիվ պատգամավորներն անգործության կմատնվեն

Ազգային ժողովի կողմից հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը խախտեց և՛ քաղաքական դաշտի դասավորվածությունը, և՛ պատճառ հանդիսացավ համաձայնության կառավարության փլուզմանը, որտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից բացի ընդգրկված էին նաև Բարգավաճ Հայաստան և ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ վերոնշյալ նախագծին կողմ քվեարկեցին Ազգային ժողովի՝ ՀՀԿ, ՀՅԴ և Ծառուկյան դաշինքի պատգամավորները։

Այժմ հասարակությունը սպասում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը։  

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց․«Հիմա,  մինչև Հանրապետության նախագահը ստանա նախագիծը, տակտիկական առումով ամենաճիշտը կլինի այն, որ ստանալուց հետո՝ 20-րդ օրը նոր դիմի ՍԴ ժամանակ շահելու համար, որպեսզի նախագիծը շուտ ուժի մեջ մտնելու հնարավորություն չունենա»։

Խոսելով նախագծի հակասահմանադրական լինելու մասին, Վարդան Այվազյանն ընդգծեց․  «Ինչ վերաբերում է դրա Սահմանդրականությանը, իրոք նախագիծը սահմանադրական չէ, որովհետև երբ խոչընդոտելու հիմքով համարում են, որ նիստը   ոչ թե պետք է համարվի չկայացած, այլ հետաձգված, դա հնարավորություն է տալիս պատգամավորներին անգործությամբ զբաղվելու և մեր բոլորիս՝ հարկատուների հաշվին աշխատավարձ ստանալու, որովհետև տարբեր արհեստական միջոցներ կարող են ձեռնարկել և չգնալ աշխատանքի, պատճառաբանելով, որ իրենց աշխատանքը խոչընդուտում են։

Այվազյանի դիտարկմամբ, եթե նման խնդիր է առաջանում՝ իրենց գործունեությունը երաշխավորելու առումով, ապա թող քրեական օրենսգրքում համապատասխան հոդված ավելացնեն, ըստ որի պատգամավորի աշխատանքը խոչընդոտելու համար կնախատեսվի քրեական պատասխանատվություն։

ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը նախագիծը ստանալուց հետո 21 օրյա ժամկետում կամ ստորագրում և հրապարակում է, կամ դիմում է Սահմանադրական դատարան, որպեսզի ՍԴ-ն  որոշի նախագծի՝ Սահմանադրության համապատասխանությունը, եթե եզրակացություն տվեց, որ համապատասխանում է, արդեն առանց նախագահի ստորագրության, այն ուժի մեջ է մտնում։ Եթե եզրակացություն տվեց, որ չի համապատասխանում, նախագիծը դուրս գա շրջանառությունից։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին